Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ֆուտբոլային մարտական գիշեր՝ անակնկալներով

Ֆուտբոլային մարտական գիշեր՝ անակնկալներով
22.06.2016 | 11:34

Շնորհիվ կամային բարձր հատկանիշների, Խորվաթիայի ընտրանին կարողացավ 2:1 հաշվով առավելության հասնել Իսպանիայի հավաքականի նկատմամբ ու, փլեյ օֆում հանդես գալու իրավունք ձեռք բերելուց զատ, նաև առաջին տեղով ավարտել խմբայինը: Իսպանացիները երկրորդն են: Նշենք, որ խորվաթները կարողացան հավասարեցնել հաշիվը, ապաև անցնել առաջ այն բանից հետո, երբ Սերխիո Ռամոսը չկարողացավ իրականացնել տասնմեկմետրանոցը:

Այսպիսով մեկ ութերորդում կմրցեն Իսպանիայի ու Իտալիայի ընտրանիները:
Լավագույն կողմերով իրեն դրսևորեց նաև Թուրքիայի ընտրանին՝ 2:0 հաշվով հաղթելով Չեխիայի հավաքականին: Փլեյ օֆ դուրս գալու համար թուրքերը դեռ սպասելու բան ունեն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ